Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Անոթները թվերով և փաստերով

Անոթները թվերով և փաստերով

Մարդու օրգանիզմում արյունատար անոթների 3 տեսակ գոյություն ունի. զարկերակային, երակային, մազանոթային: Զարկերակներն արյունը սրտից տեղափոխում են մարմնի հյուսվածքներին, երակները` հյուսվածքներից սրտին:

 

Մազանոթները միկրոսկոպիկ անոթներ են, որոնք գտնվում են հյուսվածքներում և միացնում զարկերակները երակների հետ:

 

Որոշ մազանոթներ այնքան փոքր են, որ դրանցով անցնող էրիթրոցիտները պետք է թեքվեն:

 

240 000 1 սմ3-ի վրա` մեր մկանային հյուսվածքում մազանոթների քանակը մոտավորապես այդքան է:


Ամենամեծ զարկերակը`


աորտան, որը սրտին մոտ է գտնվում, ունի 2,5 սմ շրջանագիծ, դրա պատերի հաստությունը մոտ 3 մմ է:

 

Աթերոսկլերոզն անոթային ամենատարածված և ամենավտանգավոր հիվանդությունն է: Դրանով հիվանդ է երկրագնդի բնակչության 50%-ը:

 

17 տարեկանից խոշոր անոթների խոլեստերինից մաքրման գործընթացը դանդաղում է և 20 տարեկանից արդեն շատ երիտասարդ մարդիկ ձեռք են բերում կայուն, կոշտ կուտակներ:

 

Մարդու արյունատար անոթների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 100 000 կմ:

 

Երբ 75%-ով անոթի լուսանցքը փակված է կուտակով, մարդն սկսում է ցավեր ունենալ:

 

Առողջ մարդկանց մոտ աորտայի պատերի ամրությունը 0,1կգ/մմ2-ից մինչև 0,8կգ/մմ2 է: 

 

Աթերոսկլերոզով հիվանդների կամ հիպերտոնիայիով տառապող անձանց մոտ անոթների պատերի ամրությունը կազմում է 0,04-0,08կգ/մմ2:

 

Աշխարհում 30 տարեկանից բարձր մարդկանց մոտ 50%-ը մահանում է աթերոսկլերոզով հրահրված հիվանդություններից:

 

Կրծքավանդակի աորտայի առավելագույն ամրությունը փոփոխվում է տարիքի հետ: Առավել մեծ թվեր են պարունակում մանկական (2-ից 9 տարեկան) և միջին (20-ից 45 տարեկան) տարիքները: Տարիների հետ աորտայի առավելագույն ամրությունը նվազում է:

 

Մոտակա 10 տարիներին որովայնային աորտայի պատռվածքի հավանականությունը կկազմի 45-50%, եթե դրա անևրիզմայի շրջանագիծն անցնի 6 սմ-ից:

 

Զարկերակային համակարգում արյան ընդհանուր ծավալը (միջինում) 950 մլ է:

 

Կանանց 67,5%-ի և տղամարդկանց 41,3%-ի մոտ առկա է ոտքերի երակների քրոնիկական հիվանդություն:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. liveinternet.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Hwxine

02.10.2013

Shnorhakalutyun anchap hetaqrqir texekatu er

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ